Յուրաքանչյուրից է կախված մեր բոլորիս վաղվա լինել կամ չլինելու հարցը. Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամեն օր առնվազն մի 50 հազար մարդ սոց. ցանցերում որևէ կերպ դժգոհում է առկա իշխանություններից:

Առնվազն մի 500 հազար մարդ էլ չի ուզում այս իշխանություններին, բայց չի բարձրաձայնում:

Սրանց առնվազն մի քսան տոկոսը հասկանում է, որ այս իշխանության օրոք անվտանգություն չի ունենալու ու որ սրանք Հայաստանը թաղելու են խորը փոսի մեջ:

Բայց այսքանով հանդերձ հատուկենտ մարդիկ են, որ առանց դրսի կամ ներսի երրորդ ուժերի մեղադրելու, առանց ավելորդ էմոցիաների, պատրաստ են իրար հետ գործ անել, պատրաստ են գիտելիքի առաջ մտքները բացել, պատասխանատվություն ստանձնել և խաղաղ ճանապարհով Նիկոլին հեռացնել իշխանությունից:

Ընդամենը 4-5 հազար մարդ է պետք, որ կունենա վերևում նշված պատրաստակամությունը, ինչն անհրաժեշտ է Նիկոլին հեռացնելու համար. Որ վիճակ փոխենք, որ ապրելու հույս ունենանք:

Սակայն այս պահին դեռ նրանք չկան, որովհետև շատ շատերը նախընտրում են բախտի հույսին թողնել լինելիքը, կամ էլ թե կարծում են ինչ-որ մեկն իր փոխարեն անելու է:

Ոչ ոք չի գալու, ոչ ոք չի լինելու, որ փրկության է հասնելու, յուրաքանչյուրից է կախված մեր բոլորիս վաղվա լինել կամ չլինելու հարցը: Իսկ այդ յուրաքանչյուրն անհաղորդ է, նաև այս գրառումը տեսնող մարդկանց գերակշիռ մասը. Չեք հավատա, բայց անհաղորդների թիվը 98% է: Մնացյալ 2-ից 1-ն էլ ինքնախաբկանքով է զբաղված՝ ինչ-որ նախաձեռնության մեջ ժամանակ սպանելով:

Սա է մեր այսօրվա վիճակը»:

Տեսանյութեր

Լրահոս