Բաժիններ՝

ՄԱԿ-ը հայտնել է, որ հրթիռակոծվել է Լիբանանում խաղաղապահների գրասենյակը

Լիբանանի հարավում գտնվող Էն Նակուրա քաղաքում հրթիռակոծվել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կենտրոնակայանը՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև փոխհրաձգության ժամանակ։ Ոչ ոք չի տուժել, ասվում է ՄԱԿ-ի առաքելության՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ի (Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր) հաղորդագրությունում:

«Մենք հետաքննում ենք, թե որտեղից է այն բաց թողնվել: ՅՈՒՆԻՖԻԼ-ի խաղաղապահներն այդ պահին ապաստարանում չեն եղել, և, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել»,- ասվում է առաքելության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են խաղաղապահ ուժերը, չնայած իրենց ակտիվ ջանքերին և հակամարտության երկու կողմերի հետ բանակցություններին, ռազմական էսկալացիան շարունակվում է։

«Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին դադարեցնել կրակը և թույլ տալ մեզ՝ որպես խաղաղապահների, օգնել գտնել լուծումներ: Մենք հիշեցնում ենք բոլոր շահագրգիռ կողմերին, որ խաղաղ բնակչության կամ ՄԱԿ-ի անձնակազմի դեմ հարձակումները միջազգային իրավունքի խախտում են, որոնք կարող են դառնալ ռազմական հանցագործություններ»,-ասվում է ՅՈՒՆԻՖԻԼ-ի հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս