
Ադրբեջանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
3,6 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել կիրակի ժամը 06:01-ին՝ երկրի հարավում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 19 կմ խորության վրա։
Հոկտեմբերի 12-ին ևս Ադրբեջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։