
Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի օդանավակայանին

Իսրայելցի զինվորականները հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի միջազգային օդանավակայանին: Այս մասին հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Վնասվել է թռիչքուղին։ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը:
Ինչպես նշել է հեռուստաալիքը, Հալեպի միջազգային օդանավակայանն աշխատանքի է վերադարձել հոկտեմբերի 14-ի առավոտյան՝ իսրայելական նախորդ հարվածներից երկու օր չանցած:
Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի ԶՈՒ հրամանատարությունում աղբյուրի հայտարարությունը, հրթիռային հարվածից հետո օդանավակայանը կրկին շարքից դուրս է եկել: