
Թուրքիան ռուսների համար ամենից շատ նախընտրելի զբոսաշրջային ուղղություններից է

Ռուսական «Ria Novosti» պետական լրատվական գործակալության «Aviasales» ծառայության տվյալների հիման վրա կատարված հրապարակման համաձայն՝ ձմեռային արձակուրդներին Ռուսաստանի քաղաքացիները զբոսաշրջային ուղղություններից ամենից շատ նախընտրում են մեկնել Չինաստան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուսների համար զբոսաշրջային ուղղություններից ամենից շատ նախընտրելի հաջորդ երկիրը Թուրքիան է։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ ձմեռային արձակուրդների համար արտերկրներում արված ամրագրումների 22 տոկոսը արված է Թայլանդում և միայն 11 տոկոսը Թուրքիայում։
Թուրքիային հաջորդում է Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ)՝ 6 տոկոսով։