
Գերմանիայից ապաստան հայցող թուրք քաղաքացիների դիմումները 45%-ով աճել են

Գերմանիայի Միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակը 2023-ին ապաստանի հայցման դիմումների վերաբերյալ տվյալներ է հրապարակել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ հունվար-սեպտերմբերի ամիսներին ընդհանուր ապաստանի հայցման դիմումները քանակը կազմել է 251․213, իսկ միայն սեպտեմբրին՝ 29․570։
Նշվում է, որ դիմումներն ամենից շատ եղել են Սիրիայից (73.097), իսկ Թուրքիայից դիմումների ստացման տեսանկյունից թվերն աճել են։
2023-ին դրանք կազմել են 36․309, մինչդեռ 2022-ին 25․054-ն էին։ Այսպիսով, նախորդ տարվա համեմատ Թուրքիայից ստացված ապաստանի հայցման դիմումները 2023-ին աճել են 45 տոկոսով։