Բաժիններ՝

ԼՂ-ից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզում ապաստանած 77 մանկավարժ աշխատելու ցանկությունն է հայտնել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում կեցավայր ընտրած 88 մանկավարժներից 77-ը մարզի հանրակրթական դպրոցներում աշխատելու ցանկություն են հայտնել։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, նրանցից 16-ը հայոց լեզվի և գրականության, 4-ը՝ ռուսաց լեզվի, 8-ը՝ անգլերենի և գերմաներենի, 9-ը՝ պատմության, 4-ը՝ կենսաբանության, 3-ը՝ ֆիզիկայի, 1-ը՝ քիմիայի, 1-ը՝ աշխարհագրության, 4-ը՝ ֆիզկուլտուրայի, 1-ը՝ կերպարվեստի, 2-ը՝ հոգեբանության, 2-ը՝ հանրահաշվի և երկրաչափության, 3-ը՝ ՆԶՊ առարկայի մասնագետներ են, 19-ը՝ դասվարներ։ Նրանցից արդեն անգլերենի ուսուցչուհի Արևիկ Սարգսյանն աշխատանքի է ընդունվել Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղի միջնակարգ դպրոցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս