ԱՊՀ երկրների ղեկավարները որոշել են հիմնել մեդալ «Խաղաղության ամրապնդման բնագավառում ավանդի համար»

ԱՊՀ երկրների ղեկավարները Բիշքեկում կայացած գագաթնաժողովում որոշել են հիմնել մեդալ «Խաղաղության ամրապնդման բնագավառում ավանդի համար»։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել են ԱՊՀ Գործադիր կոմիտեում։

Նշվում է, որ այս միասնական միջպետական պարգևով կնշեն Համագործակցության երկրների, ինչպես նաև այլ պետությունների քաղաքացիների ավանդը խաղաղության ամրապնդման գործում։

«Պարգևը կդառնա միասնական միջպետական ​​պատվանշան, որը կարտացոլի Համագործակցության պետությունների քաղաքացիների, ինչպես նաև այլ պետությունների ներկայացուցիչների հատուկ անձնական վաստակի ճանաչումը խաղաղության ամրապնդման և միջազգային անվտանգության պահպանման բնագավառում», – ասված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031