168.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը պատասխանելով այս հարցերին, տեղեկացրեց, որ պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները դուրս են գրվել բժշկական կենտրոններից, սակայն նրանք շարունակում են ստանալ վերականգնողական բուժում Այրվածքաբանության ազգային կենտրոնում։
«Արցախի Հանրապետությունից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող անձանց թիվն այսօր ժամը 11։00-ի դրությամբ 210 է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։