Ոչ սթափ վարորդի մոտ ինքնաձիգի փամփուշտ կար. նրան հայտնաբերել են Նուբարաշենի աղբանոցի մոտակայքում
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հոկտեմբերի 10-ին, ժամը 21.45-ին, Նուբարաշենի աղբանոցի մոտից, ապօրինի զինամթերք պահելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք են ներկայացրել 36-ամյա տղամարդու՝ իր վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ:
Ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը գրպանից ներկայացրել է 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: