«Ալբերտ Բազեյանը երբևէ բանավոր կամ գրավոր ձևով չի դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին». ՔԿ

ՀՀ ՔԿԾ-ն մեկնաբանել է Երևանի նախկին քաղաքապետ, այժմ կալանքի տակ գտնվող Ալբերտ Բազեյանի վերաբերյալ մամուլի հրապարակմանը։

«Վերոգրյալի կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 28-ին Ալբերտ Բազեյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին՝ խնդրելով իրեն փոխանցել հեռուստացույցը, որը բերվելու է հարազատի կողմից: Վերջինիս դիմումը սահմանված կարգով բավարարվել է, և հոկտեմբերի 10-ին Ալբերտ Բազեյանի որդին հեռուստացույցը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկ, որը սահմանված կարգով ընդունվել և փոխանցվել է կալանավորված անձ Ալբերտ Բազեյանին։

Ինչ վերաբերում է թերթերի տրամադրմանը, ապա տեղեկացնենք, որ քրեակատարողական հիմնարկները պարբերական մամուլ չեն ստանում: Կալանավորված անձինք կամ դատապարտյալները կարող են իրենց հաշվին ձեռք բերել պարբերական մամուլ, որի համար դիմում են քրեակատարողական հիմնարկի պետին:

Ալբերտ Բազեյանը երբևէ բանավոր կամ գրավոր ձևով չի դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին՝ թերթեր ձեռք բերելու համար»,- հայտնում են ՔԿԾ-ից։

Տեսանյութեր

Լրահոս