Իսրայելը լքել ցանկացող ՀՀ քաղաքացիները և ազգությամբ հայերը կարող են դիմել դեսպանություն
Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներն, ովքեր ցանկանում են Հայաստան վերադառնալ, դեսպանության [email protected] հասցեին կարող են ուղարկել անձնագրի պատճենը, և, առկայության դեպքում, Իսրայել մուտք գործելը հաստատող կտրոնը: Այս մասին տեղեկանում ենք Իսրայելում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից:
«Դեսպանությունը կցուցակագրի նաև հայկական ծագում ունեցող, սակայն ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց»,- նշված է հաղորդագրության մեջ:
Չվերթի առկայության վերաբերյալ կհայտնվի լրացուցիչ:
Լուսանկարը` TPS IL-ի