Բաժիններ՝

ԱՄՆ-ն երկրորդ ավիակիրն է ուղարկում Միջերկրական ծով

Միջերկրական ծովի արևելյան մասում «Ջերալդ Ֆորդ» ավիակրի տեղակայումից հետո ԱՄՆ-ն ևս մեկ ավիակիր է ուղակում Միջերկրական ծով։ Այդ մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Ինչպես գիտեք, ԱՄՆ «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը հարվածային խմբի հետ այժմ գտնվում է Միջերկրական ծովի արևելյան մասում: Նրանք ժամանել են երեկ: Նրանք այնտեղ են գտնվում զսպման նպատակով, որպեսզի ցանկացած հնարավոր դերակատարի, կազմակերպության, խմբավորման, ահաբեկչական ցանցի, պետության և ցանկացածին, ով Իսրայելի նկատմամբ թշնամական մտադրություններ ունի և կարծում է, թե եկել է ժամանակն ընդլայնելու հակամարտությունը, հստակ ցույց տան, որ մենք լրջորեն ենք վերաբերվում մեր ազգային անվտանգությանը», – ասել է նա։

Քիրբին նշել է, որ «Դուայթ Էյզենհաուեր» ավիակիրը և նրա հարվածային խումբը ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության պատասխանատվության գոտի կմեկնեն նախապես ծրագրված և վաղուց ծրագրված տեղակայման շրջանակներում։

«Դրանց տեղափոխումը կսկսվի առաջիկա շաբաթվա ընթացքում: Դրանք նախ կանցեն Ատլանտյան օվկիանոսով և կմտնեն Միջերկրական ծով, որտեղ, անհրաժեշտության դեպքում, հասանելի կլինեն», – ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս