Երևանում հաշվառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 31350 անձ․ Ավինյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային խնդիրների կազմակերպման գործընթացից անմասն չի մնացել նաև Երևանի քաղաքապետարանը: Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի միակ գրանցված թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Ավինյանը։
«Երևան համայնքում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8076 ընտանիք կամ 31350 անձ։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը կացարանների տրամադրմամբ չի զբաղվում, միայն իրականացնում է միգրացիոն ծառայության հաշվառումը, ծայրահեղ աջակցության կարիք ունեցող ընտանիքներին տրամադրում է առաջնային կարիքին ուղղված փաթեթներ, ինչպես նաև հավաքագրում է սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների վերաբերյալ տեղեկատվությունը, որը փոխանցում է հայկական Կարմի խաչի ընկերությանը։ Այս գործընթացը ներկայումս էլ շարունակվում է մեզ համար և դարձել է մեր պարտավորությունը»,- ասաց Ավինյանը։