
Ավտովթար՝ Կապան-Նորաշենիկ ճանապարհին. կան տուժածներ

Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Կապան-Նորաշենիկ ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՈՒԱԶ-3152» մակնիշի ավտոմեքենային. «ՈՒԱԶ-3152»-ի վարորդը, «ՎԱԶ-21213»-ի վարորդը և 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: