Եթե Հայաստանը որոշի ձգձգել «միջանցքի» բացման գործընթացը, ապա այս դեպքում կա պլան «Բ». Ալիևի օգնական

Բաքուն պնդում է, որ Երևանը հուսալի երաշխիքներ տրամադրի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով»  երթևեկության անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Մենք ընդունում ենք, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Այլ հարց է, թե ինչպես նրանք (Երևանը-Խմբ.) կապահովեն այս հատվածում երթևեկության անվտանգությունը: Մենք պնդելու ենք, որ Հայաստանը մեզ հուսալի երաշխիքներ տրամադրի Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան գնացք նստած յուրաքանչյուր ուղևորի անվտանգության համար», – ասել է Ամիրբեկովը Վաշինգտոնում Հադսոն ինստիտուտի ավագ գիտաշխատողներ Մայքլ Դորանի և Լյուկ Քոֆիի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ:

Նա պնդել է, որ եթե Հայաստանը որոշի ձգձգել գործընթացը, ապա այս դեպքում կա «Բ» պլան՝ երթուղին անցնելու է Իրանով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031