
14-ամյա անչափահաս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 3-ին, ժամը 22-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հայթաղ գյուղից դեպի Արշալույս գյուղ տանող ավտոճանապարհի միջնամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառի. 14-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: