Մեծ Բրիտանիան սպառել է պաշտպանական տեխնիկան, որը կարող էր նվիրել Ուկրաինային
Մեծ Բրիտանիան սպառել է պաշտպանական տեխնիկան, որը կարող էր նվիրաբերել Ուկրաինային, հայտնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան զինվորականի։
Մեկնաբանությունները հնչել են այն ժամանակ, երբ պաշտպանության նախկին նախարար Բեն Ուոլեսը կոչ է արել վարչապետին ևս 2,3 միլիարդ ֆունտ տրամադրել: Ուոլեսը նախազգուշացրել է, որ Բրիտանիան առաջ է անցել Գերմանիայից՝ որպես Ուկրաինայի ամենամեծ եվրոպական ռազմական դոնորը և կոչ է արել 50 տոկոսով ավելացնել ֆինանսավորումը:
Ռազմական բարձրաստիճան աղբյուրը The Telegraph-ին ասել է, որ Մեծ Բրիտանիան չպետք է պատասխանատվություն կրի այն «միլիարդների» տրամադրման համար, որի կոչն է արել Ուոլեսը:
Նա ասել է, որ Բրիտանիան պետք է դերակատարություն ունենա՝ «խրախուսելու այլ երկրներին ավելի շատ գումար և զենք տրամադրել»: «Մենք տվեցինք այնքան, որքան կարող էինք: Մենք կշարունակենք սարքավորումներ մատակարարել Ուկրաինային աջակցելու համար, բայց հիմա նրանց անհրաժեշտ են այնպիսի բաներ, ինչպիսիք են հակաօդային պաշտպանությունը և հրետանային զինամթերքը, և այդ ամենը մեզ մոտ սպառվել է»:
Հազարավոր հակատանկային զենքեր, փոքր հեռահարության հրթիռներ և զրահամեքենաներ եւս Մեծ Բրիտանիան փոխանցել է Ուկրաինային։ Աղբյուրի համաձայն՝ Ուկրաինային բրիտանական ավելի շատ տանկեր մատակարարելու հեռանկարներ չկան։