ԵՄ-ն ակնկալում է առաջընթաց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանագծման հարցում. աղբյուր. Sputnik Արմենիա
ԵՄ-ն ակնկալում է առաջընթաց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանագծման հարցում, Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան աղբյուրը, փոխանցում է Sputnik Արմենիան։
«Ինչ վերաբերում է սահմանազատմանը, ապա անցած ամիսների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել։ Իդեալում կցանկանայինք համաձայնության գալ հետագա քայլերի վերաբերյալ, թե ինչ հիմքով է ընթանալու սահմանի սահմանազատումը, ինչ քարտեզներով և սկզբունքներով»,- ասել է աղբյուրը։
Նա հաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ներկա կլինեն Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
«Անցյալ շաբաթ ակտիվ շփումներ են եղել… Մենք ուսումնասիրում ենք՝ արդյոք հնարավո՞ր է առաջ շարժվել՝ չնայած տեղում տիրող բարդ իրավիճակին», – ասել է աղբյուրը:
Նա հիշեցրեց, որ նախկինում հաջողվել էր հասնել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման։