
Բայրաքթար․ «Քիրքուկ-Ջեյհան նավթամուղն այս շաբաթվում կվերագործարկվի»

Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ Քիրքուկ-Ջեյհան նավթամուղի հետ կապված աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Նավթամուղն այս շաբաթվա ընթացքում կվերագործարկվի»։
Բացի այդ, Բայրաքթարն Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաքում անցկացված Աբու-Դաբիի միջազգային ցուցահանդես-վաճառքի և կոնֆերանսի բացման նիստում նշել է․
«Ներկա դրությամբ արդեն 2 մլն բարել նավթ է անցել Թուրքիայի նեղուցներով և շուրջ 45 տարի գործող Իրաք-Թուրքիա նավթամուղը հնարավորություն ունի օրական 500․000 բարել նավթի հոսք ավահովել»։
Նշենք, որ նավթամուղը վնասվել էր 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժերի հետևանքով, որին զոհ էր գնացել ավելի քան 50․000 մարդ։