Փաստաբանների պալատը առաջնային իրավաբանական օգնություն տրամադրելու համար բերման ենթարկվածներին հեռախոսահամար է տրամադրել
Վերջին օրերին Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց անմիջապես հետո վերջիններիս առաջին իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատը ձևավորել է արագ արձագանքման խումբ:
Ինչպես նմանատիպ բոլոր նախորդ դեպքերում, հավատարիմ իրենց իրավապաշտպան գործունեությանը, արագ արձագանքման խմբում ընդգրկված փաստաբանները Ոստիկանության տարբեր բաժիններում առաջնային իրավաբանական օգնություն են ցուցաբերել բերման ենթարկվածքաղաքացիներին՝ 25.09.2023թ. դրությամբ բերման է ենթարկվել շուրջ 450 քաղաքացի: Մեր գործընկերների կողմից իրավաբանական օգնությունը որպես կանոն տրամադրվում է ընդհուպ՝ մինչև ազատ արձակվելը:
Պետք է նաև ընդգծել, որ մեր գործընկերներըիրավաբանական օգնություն են ցուցաբերում նաև առանձին:
Առաջնորդվելով անձանց իրավունքների պաշտպանության առաքելության և այդ հարցում հասարակությունում իր դերի գիտակցումով՝ ՀՀ փաստաբանների պալատը շարունակում է հետևելհավաքների ընթացքում անձանց իրավունքների վիճակին և ըստ անհրաժեշտության՝ արձագանքել իրավունքների պաշտպանության անձանց կարիքներին:
Առաջնային անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար, բերման ենթարկվող քաղաքացիները կամ նրանց հարազատները նույն պահին կարող են կապ հաստատել խմբի փաստաբանների հետ՝ 033-600-714 հեռախոսահամարով:
Նշենք նաև, որ ՀՀ փաստաբանների պալատի հեռախոսահամարին ստացված զանգերին ի պատասխան՝ բերման ենթարկված կամ ձերբակալված անձանց հարազատներին տրամադրվում է տեղեկատվություն, ներառյալ՝ իրավաբանական խորհրդատվություն: