Ադրբեջանական դրոշի գույներով «Մայրենի 5» դասագրքի վերաբերյալ ԿԳՄՍՆ-ն և «Էդիթ Պրինտը» պարզաբանում են տարածել

ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ համացանցում շրջանառվող լուրերը, թե ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է դասագիրք, որի կազմի վրա ադրբեջանական դրոշի գույներն են, ապատեղեկատվություն են և աղերս չունեն իրականության հետ։ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունից նշում են՝ կազմի գունաշարը ոչ մի առնչություն չունի որևէ երկրի դրոշի հետ, և նմանեցման միտում երբևէ չի դրվել ու չէր էլ կարող դրվել այդպիսի պարզունակ ճանապարհով:

ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ «Մայրենի 5» նախկին դասագիրքը (1-ին մաս, 2-րդ մաս, հեղինակներ՝ Դավիթ Գյուրջինյան, Թամարա Ալեքսանյան, Աշոտ Գալստյան, «Էդիթ Պրինտ» հրատարակություն) առաջին անգամ երաշխավորվել է 2006 թվականին, երկրորդ անգամ՝ 2011 թվականին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից և մինչև 2023 թվականը, ըստ գործածության ժամկետների, պարբերաբար վերահրատարակվել է:

«Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքում` dshh.am, հրապարակված են դպրոցներում օգտագործված դասագրքերի էլեկտրոնային տարբերակները, որտեղ նշված դասագրքի կազմը երաշխավորվել է հայկական եռագույնի պատկերով։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված դասագրքի կազմը` այլ գունային պատկերով, երբևէ չի երաշխավորվել դպրոցներում օգտագործելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս