Կովկասում գլխավորը երրորդ կողմերի ներկայությունից խուսափելն է. Պեսկովը՝ ԼՂ-ի մասին
ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հարցում գլխավորն այն է, որ հնարավոր լինի խուսափել Կովկասում երրորդ կողմերի ներկայացվածությունից, որոնք խաղաղարար ներուժ չունեն։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Գլխավորն այն է, որ պետք է ամեն կերպ խուսափել Կովկասում երրորդ կողմերի փորձերից, որոնք ապարդյուն, առանց միջնորդական համար առկա ներուժի ուզում են ամրագրել իրենց ներկայությունը»,- ընդգծել Է Պեսկովը:
Ինչպես նշել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը, դա դժվար թե նպաստի իրավիճակի հանգուցածումանը, սակայն «եթե ինչ-որ մեկը կարող է օգնել նվազեցնել լարվածության մակարդակը, օգնել նոր իրականության մեջ ԼՂ–ի հայ բնակչության ինտեգրմանը, դա կարելի է միայն ողջունել»: Ըստ Պեսկովի` դրա համար, սակայն, անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը։