Թուրքիան և Ադրբեջանը կարող են վերջնագիր ներկայացնել Հայաստանին և ստիպել բացելու, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը. Վաալ

Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են վերջնագիր ներկայացնել Հայաստանին եւ ստիպել բացելու, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը»,- իր էջում գրել է արցախյան թեմայով հայտնի փորձագետ Թոմաս դը Վաալը։

«Ռազմական ճանապարհով Ղարաբաղի գրավումից մի քանի օր անց նախագահներ Ալիեւն ու Էրդողանը հանդիպում են այսօր Նախիջեւանում եւ ամենայն հավանականությամբ, վերջնագիր կներկայացնեն Հայաստանին՝ բացելու «Զանգեզուրյան միջանցքը»՝ «հակառակ դեպքում ․․․» սպառնալիքով։

Դա տեղի կունենա Ռուսաստանի համաձայնությամբ եւ այնտեղ զորքեր կտեղակայվեն»,- գրել է դը Վաալը:

Նա նաև նշել է՝ արդյոք աշխարհը իրապես կրկնելո՞ւ է 1918-21 թթ. իրադարձությունները՝ երբ խոշոր երկրները փորձում էին ուժ կիրառել՝ Կովկասի քարտեզը փոփոխելու համար։

Միաժամանալ Վաալը հույս է հայտնել, որ այդպես չի լինի այս անգամ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930