Բողոքի ակցիա Միլանում. պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը

Քիչ առաջ Իտալիայում ՀՀ դեսպանատան կողմից Միլանում կազմակերպված միջոցառման ժամանակ բողոքի ակցիա էին կազմակերպել համայնքի հայերը:

«Մենք պատրաստվում ենք գնալ ու մեր դիրքիրոշումը հայտնել ՀՀ իշխանությունների վերաբերյալ»,-168.am-ին նախապես տեղեկացրել էին մասնակիցները:

Կարդացեք նաև

«Հայաստանի կառավարությունը ձախողել է Արցախի ճգնաժամը։ Պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը»,-ասաց հագուստի հայազգի դիզայներ, գործարար, Tariel Bisharian Showroom-Milano-ի հիմնադիր և կրեատիվ տնօրեն Տարիել Բիշարյանը:

Նա ակցիայի ընթացքում ընթերցեց ՀՀ Սահմանադրությունից հատվածներ:

Ի դեպ, օրեր առաջ Տարիել Բիշարյանը Միլանում կազմակերպել էր «The other side» ցուցահանդեսը՝ Արցախում կատարվող ցեղասպանության վրա ուշադրություն գրավելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930