Գնում ենք տոտալ կործանման, Հայաստանը կարող է բաժանվել 3 մասի. Արթուր Խաչատրյան 

2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Արցախը Հայաստան է, և վերջ» բղաված Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի սեպտեմբերի 28-ի Կառավարության նիստում հայտարարեց.

 «Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա։ Սա էթնիկ զտման ու հայրենազրկման ուղղակի ակտ է, և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, խոսելով Փաշինյանի 5 տարվա գործունեության և այսօրվա հնչեցրած հայտարարության մասին՝ նշեց՝ այսօրվա հայտարարությունը հետևանքն է նրա գործունեության, իսկ գործունեությունը՝ նրա այն համոզման, որ Արցախը բեռ է, և պետք է ազատվել այդ բեռից։

Կարդացեք նաև

«Ինքն ու իր թիմը գաղափարապես համոզված են, որ Արցախը Հայաստանի վրա բեռ է, պետք է ազատվել, իսկ Հայաստանի 3-րդ Հանրապետությունը կառուցվել է սխալ հիմքի վրա։ Հիմա Փաշինյանը հասավ իր այդ նպատակին. նա Արցախից ազատվեց այն պահին, երբ Պրահայում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչում է՝ որպես Ադրբեջանի մաս։ Փաշինյանը պաշտոնապես հրաժարվեց Արցախից, իսկ Ադրբեջանը, դա համարելով քարտ-բլանշ, հարձակվեց Արցախի վրա։ Արցախի կապիտուլյացիան ստորագրվել է ոչ թե հիմա, այլ՝ նոյեմբերի 9-ին»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ հայ-ռուսական ծայրահեղ վատ հարաբերությունների ֆոնին Հայաստանը տոտալ կործանման եզրին է կանգնած։

«Գնում ենք դեպի տոտալ կործանման։ Ռուսաստանի պահվածքը՝ Հռոմի ստատուտով պայմանավորված, հասկանալի է, Հայաստանի կողմից թշնամական վերաբերմունքը՝ տեսանելի է, մյուս հարևան Իրանը Սյունիքին սպառնացող վտանգի դեպքում, պարզ է՝ Իրանը չի վարանի, քայլեր կձեռնարկի, իսկ սա նշանակում է, որ այս իշխանության վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը կարող է տրոհվել երեք մասի»,- ասաց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս