«Մենք ընդամենը կարողանում ենք խնդիրները, կարիքներն առանձին փոխանցել ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբին, նա էլ փոխանցում է Կառավարությանը»։
Արցախի Հանրապետությունից Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ներքո բռնի տեղահանվում են Արցախի բնիկ հայ ժողովուրդը, նրանք բռնել են գաղթի ճանապարհը՝ գալիս են Հայաստան։ Տեղահանված արցախահայության առաջին կանգառը Գորիսում է, որտեղ հաշվառվում են՝ ժամերով սոված ու ծարավ սպասելով հերթերի մեջ։
168.am-ի հետ զրույցում Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն ասաց, որ այս պահին շտաբում գործում են 18 տարբեր ստորաբաժանումներ, որոնք սպասարկում են Արցախից տեղահանված բնակիչներին, նաև այն արցախցիներին, որոնք նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելու պատճառով Հայաստանից չեն կարողանում գնալ Արցախ։
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման արդյունքում բազմաթիվ ընտանիքներ, ուսանողներ, երեխաներ չեն կարողանում Երևանից հասել իրենց տուն՝ Արցախ։ Մարդկանց մի մասը Երևան էր եկել բուժման կամ այլ նպատակներով։ Նրանք արդեն 16-րդ օրն է՝ զրկված են իրենց ընտանիքի մյուս անդամներին միանալու հնարավորությունից։