Ընդհանուր առմամբ, երեկ կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի։ Վերջիններիս առողջական վիճակը բավարար է։
Տեղահանված արցախցիների նոր խմբեր են հասնում Գորիս` ՈՒՂԻՂ
Նախագծի հիմնական զեկուցողը միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, իսկ հարակից զեկուցողը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Սեպտեմբերի 24-ին ժամը 08:15-ի դրությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում տեղի էր ունեցել գնացքի տեխնիկական խափանում։
Քիչ առաջ էլ նոր հաղորդագրություն տարածվեց, որ Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան: Այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ:
ՆԳՆ-ից նաև նշեցին, որ մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ՆԳՆ ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են:
Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով 7 մարդ հիվանդանոցում մահացել է, տասնյակ տուժածներ ծայրահեղ ծանր վիճակում են:
Տիկին «պրոֆեսորին»՝ Թադևոսյան Զոյային, նիկոլի ոտքերի ջուրն եմ տարել, որ նիկոլի կենացը խմի. Անի Աբաջյան
Էնդրյու Թերները Երևան կգործուղվի արդեն հաջորդ ամիս։
Հաշվի առնելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով վիրավորների և սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցների շտապ բուժօգնություն ստանալու կարիքը` կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ, քանի որ մեզ համար առավել թանկ է մարդկային կյանքը, որի փրկության գործում դուք կարող եք ունենալ ձեր ներդրումը։
Դպրոցում էի, պայթյուն լսեցի, վազեցի ապաստարան. շատ էի վախենում. արցախցի երեխաները՝ Գորիսում
Այս հարցում ԱՄՆ-ի ներգրավվածությունը շեշտելով՝ Միլլերը նաև հիշատակել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի այցը Հայաստան, ինչպես նաև վերջին շաբաթվա ընթացքում դիվանագիտական բարձր մակարդակով շփումները կողմերի հետ:
Եվրոպան, նրա խոսքով, պետք է ակտիվացնի աջակցությունը Հայաստանի կառավարությանը։
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կոչ է արել Վաշինգտոնին զերծ մնալ վտանգավոր խոսքերից ու գործողություններից, որոնք հանգեցնում են Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական աճին։
Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բուժմիավորում, Իվանյան համայնքի բուժական կետ և ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին:
Գորիսում է նաև Բլինքենի օգնական Յուրի Քիմը, ում նպատակն է Հայաստանն ԱՄՆ-ից կախվածության մեջ դնել
Լիլիթ Մակունցը, Սամանթա Փաուերը՝ Գորիսի բռնի տեղահանվածների կենտրոնում
Արդեն դրված է Հայաստանի հարցը, սիրելի՛ ուսանողներ դուրս եկեք փողոց. իրազեկման քայլերթ՝ ՈՒՂԻՂ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման գործընթացում այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման, ինչպես նաև դեղերի և բժշկական այլ պարագաների հավաքագրման, սեփական նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտություն չկա:
Ադրբեջանցիները քիչ էին` սրանք էլ կողքից իրենց փայ զրկանքներն են բերում մեր ժողովրդին
Այս սարսափի մեջ մեզ անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնության անհապաղ մոբիլիզացիա Լաչինի միջանցքով և միջազգային դիտորդական առաքելությունների տեղակայում՝ մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները դադարեցնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ վերջին օրերին ՔՊ-ականները ներքին քննարկումներ են ունեցել երկրում ստեղծված իրավիճակի, ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքների և փողոցներ փակելու մասին:
Տեղում իրականացնվում են փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվում են մանրամասն տեղեկություններ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ու հայության թիվ մեկ օրակարգը, հասկանալի է, Արցախում տիրող ողբերգական վիճակն է, որտեղից արդեն երկրորդ օրն է՝ մարդկանց տարհանում են Հայաստան։ Իսկ ավելի ստույգ՝ իրականացվում է հայության բռնագաղթ Արցախից: Վերջին մարտական գործողություններն ու Արցախի փաստացի ադրբեջանականացման այս գործընթացի ֆոնին ՀՀ իշխանությունները փորձում են սեփական կաշին փրկելու հերթական մանիպուլ յացիաներն իրականացնել։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը սկսել է խոստովանել, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն և այլ միջազգային դերակատարներ չկարողացան ապահովել Արցախի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Նա թվիթերյան և ֆեյսբուքյան իր էջերում գրում է.
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերին և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականների ընդհանուր «չատն» այս օրերին ակտիվացել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գերլարված օրերին իշխանականներն առավել հաճախ են սկսել հրահանգներ ստանալ վերեւից, թե ամեն քայլափոխի ինչ խոսեն, ինչ գրառում անեն կամ իրենց հարցազրույցներում ինչ խոսեն:
«Իրավունք» թերթը գրում է․ ««Հավատում եմ, որ Աստված երես չի թեքել հայ ազգից, պետք է ապաշխարենք ազգովի, ելքը կարող է հայտնվել այն պահին, երբ ամենաքիչն ենք սպասում։ Ես հավատում եմ, ես պայքարում եմ»,- թերթի հետ զրույցում նման կոչով հանդես եկավ լեգենդար հրամանատար Կարեն Ջավալյանը, նույն ինքը՝ Քյոխը։
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 21-ին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հայհոյած՝ 44-օրյա պատերազմի հերոս Լեւոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, կալանավորել են։