ԼՂ-ում պայթյունից տուժած քաղաքացիներին տեղափոխող առաջին ուղղաթիռն արդեն Սիսիանում է
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիանում: Այս մասին հայտնում են Հայաստանի առողջապահության նախարարությունից:
«Այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ»,-հայտնում են նախարարությունից:
Սեպտեմբերի 26-ին ավելի վաղ Հայաստանից ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով մեկնել էր դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։
Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով 7 մարդ հիվանդանոցում մահացել է, տասնյակ տուժածներ ծայրահեղ ծանր վիճակում են: