Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է 1975 թվականի քարտեզը հիմք ընդունելու մեր առաջարկից։ «ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ներկա փուլին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանից առաջ, զրուցել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 17-ին, ժամը 14։35-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում այրվում է տուն:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօրվա ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակության 80 տոկոսն այլևս չի դիտարկում ընտրությունները, որպես իշխանություն ձևավորելու տարբերակ: Սա անհերքելի բազային տվյալ է… Մնացածը քաղաքական ուժերի մտածելու խնդիրն է»։
Երևանի ավագանու ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 824․250 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 176․027 ընտրող կամ 21,36 տոկոսը։
Արցախի թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքը Խաչվերացի տոնին․
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի 2023 թվականի Աշխարհի առաջնությունը։
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը Երևանի ավագանու ընտրությունների օրը ժամը 14:00-ի դրությամբ ուսումնասիրել է առերևույթ հանցանքի մասին հաղորդում պարունակող 4 դեպք, դրանցից մեկը վերաբերել է 1-ից ավելի անգամ կամ մեկ այլ անձի փոխարեն քվեարկելուն:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին Թվիթերում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
168.am-ը քիչ առաջ տեղեկացրել էր, որ Նոր Նորքի թիվ 2\24 ընտրատեղամասում բացահայտ քարոզչություն և ուղղորդում է իրականացվում ՔՊ-ի թեկնածուի օգտին։ Հանձնաժողովի անդամը տեղամասում քվեաթերթիկների սեղանի վրա փակցրել է «քվեաթեթիկ 2» գրությամբ թուղթն ու ընտրություն էր անցկացնում։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ընդգծում է, որ Հայաստանը Հռոմի ստատուտը ցանկանում է վավերացնել ոչ թե ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, այլ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված ռազմական հանցագործությունների պատճառով։
Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացնում 3 տեղական և 2 միջազգային կազմակերպություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը՝ ներկայացնելով դիտորդների և այցելուների մասին տեղեկատվություն։
Մեկ անգամ արդեն Ադրբեջանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունը և չկա որևէ երաշխիք, որ այս դեպքում խնդիրներ չեն առաջանա, սակայն Արցախում հումանիտար իրավիճակն այնպիսի ծանր դրսևորումներ է ստացել, որ մեծ հաշվով իշխանությունը ստիպված է ընտրությունը կատարել անորոշի, վատի ու վատթարագույնի միջև:
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Երևանի ավագանու ընտրության օրը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 56 հեռախոսազանգ: Խնդիրներից 16-ը Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։
«Թեհրանը թույլ չի տա սահմանափակել կամ արգելափակել պատմական այն երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանի հետ», – Թեհրանում լույս տեսնող արաբալեզու «Ալ-Վեֆաք» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կարծում է, որ կայուն խաղաղության հասնելու համար պետք է վերականգնվի վստահությունը, Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի Հայաստանի տարածքից մինչև այն սահմանները, որոնք որոշված են 1975 թվականին։
«Դեռ օրն առջևում է։ Երևանցիներին խնդրում եմ գալ ու քվեարկել Երևանի ապագայի համար։ Ժողովրդի մոտ ընդհանուր ապատիա կա։ Ես քվեարկել եմ, որ կարողանանք հետ բերել այս իշխանությունների գողացած հույսը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու, «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Ովքեր այսօր չեն քվեարկում, հետո թող չբողոքեն, չլացեն, չմեղադրեն. Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյան
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որի մեջ նշվում է, որ աշխատանքներ են տարվում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:
Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ, որը նրա անվտանգության նվազագույն երաշխիքն է, իսկ ԼՂ-ում այլ զինված ուժեր չկան։
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 17-ին Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:
Ժամը 14-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 13,92%-ը կամ 114,759մարդ:
Ավինյանը թող չհուշի, թե ինչ անենք. Մանե Թանդիլյան
Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հայկ Մարությանը մասնակցում է ընտրությանը. ՈՒՂԻՂ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երկուշաբթի օրը կմեկնի Միացյալ Նահանգներ՝ հաջորդ շաբաթ Նյու-Յորքում մեկնարկող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանին մասնակցելու նպատակով, հաղորդում է պաշտոնական IRNA գործակալությունը։