Անվտանգության փորձագետները հորդորում են խուսափել Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքից․ պատերազմի վտանգ կա

Օդանավերի օպերատորներին խորհուրդ են տալիս խուսափել Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքով թռիչքներ իրականացնելուց, քանի որ Եվրոպային և Ասիային սահմանակից երկու երկրների միջև նորից պատերազմի բռնկման վտանգն աճում է։ Նախորդ շաբաթ Սովետական Միության նախկին անդամ պետությունները միմյանց մեղադրել են նրանց ընդհանուր սահմանի երկայնքով զորքերի կուտակումների մեջ։

Ավիացիոն անվտանգության խորհրդատու Dyami Strategic Security Services-ը զգուշացրել է իր հաճախորդներին խուսափել այդ տարածքից․ հիմնադիր և գործադիր տնօրեն Էրիկ Շուտենը մտահոգություն է հայտնել, որ օպերատորները դեռևս բավական լուրջ չեն վերաբերվում թռիչքի վտանգին: «Սա իսկապես վտանգավոր ձևավորվող թեժ կետ է», – ասել է նա AIN-ին:
Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը փոքր միջանցք է առաջարկում երկու հզոր և անկայուն պետությունների՝ Ռուսաստանի և Իրանի միջև։ Հարևան Թուրքիան նույնպես ճանաչվել է որպես կովկասյան տարածաշրջանային հակամարտության խաղացող՝ քրիստոնյա մեծամասնություն ունեցող Հայաստանում տարածքներ գրավելու Ադրբեջանի ակնհայտ մտադրության համատեքստում՝ իր մահմեդական դաշնակցի հետ ցամաքային կապ ստեղծելու նպատակով:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս