Բաժիններ՝

Հնդկաստանի արևելքում առնվազն 12 մարդ է զոհվել կայծակի հարվածներից

Հնդկաստանի արևելյան Օդիշա նահանգում կայծակի հարվածներից առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 14-ը տուժել են։ Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։

Կայծակի հարվածները տեղի են ունեցել սեպտեմբերի 2-ին, երբ երկու ժամվա ընթացքում նահանգի տարածքում արձանագրվել է կայծակի առնվազն 61 000 հարված։

Հնդկաստանի օդերևութաբանական ծառայությունն ավելի վաղ նախազգուշացրել էր Բենգալյան ծոցում ցիկլոնների պատճառով երկրի արևելքում եղանակի վատթարացման և հորդառատ անձրևների մասին։ Եղանակային ծայրահեղ պայմաններն, ըստ կանխատեսումների, Օդիշայում կշարունակվեն մինչև սեպտեմբերի 7-ը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2022 թ.-ին Հնդկաստանում կայծակի հարվածներից զոհվել է 907 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930