Ֆրանսիական դիվանագիտությունը պետք է դուրս գա իր հարմարավետության գոտուց և սկսի գործել: Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի անդամ Պատրիկ Կարամը, որը Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում ճանաչվել է օրեր առաջ հայտնաբերված դիակի ինքնությունը։
Ադրբեջանը արգելափակել է դեպի Լեռնային Ղարաբաղ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար:
ՊՆ-ում լարված իրավիճակ է.անհետ կորածների ծնողները հանդիպում են պահանջում Սուրեն Պապիկյանի հետ. ՈՒՂԻՂ
Փորձենք հիշել՝ Տիգրան Ավինյանի երդման տեքստի զիլ խոստումներից այդ ո՞ր մեկն է իրագործվել։ «Բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտականությունները»․ իրականում՝ համավարակի պարետ լինելով և կատարյալ ամենաթողություն ստեղծելով՝ մոտ 9000 մարդու խլված կյանք։ «Պահպանել Սահմանադրությունն ու օրենքները»․ իրականում՝ կոպտորեն ոտնահարել ոչ միայն դրանք, այլև անգամ Անկախության հռչակագիրը։
Կատարվում է նախաքննություն:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Արցախում հումանիտար իրավիճակը օրըստօրե դառնալու է էլ ավելի բարդ։ Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, որը Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:
Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծած հումանիտար ճգնաժամին։
Օգոստոսի 27-ին ավարտվել են ռադիոհաճախականություն որսացող (RF) հրթիռների կիրառմամբ «HİSAR O+» թուրքական զենիթահրթիռային համակարգի դաշտային փորձարկումները:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակը գոհունակություն է հայտնել ֆրանսիացի բարեկամներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԺ-ն:
Հայաստանի բոլոր դպրոցներում այս տարվանից հոգեբանական ծառայություն կներդրվի։
Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
Ադրբեջանը թույլ չի տալիս, որ արցախահայերը ապրեն և արհամարհում է միջազգային իրավունքը: Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Օ-դը ֆրանս ռեգիոնի նախագահ Բերտրան Քսավիեն, որը Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ն. Ս.-ն, աշխատելով «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում` որպես Սպիտակի տարածաշրջանի պատասխանատու մանկաբույժ, իմունականխարգելման կաբինետի պատասխանատու բժիշկ, կատարելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ և այդկերպ հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք:
Դելիի Ազգային մայրաքաղաքային շրջանի իշխանությունները ծրագրում են «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ մակակներին վախեցնել ստվարաթղթից պատրաստված լանգուրներով և հատուկ պատրաստված մասնագետներով, որոնք կնմանակեն նրանց աղաղակը:
Նա հավելել է, որ գերատեսչության աշխատակիցները շարունակում են փրկարարական աշխատանքները։
Ավելի լավ էր՝ ոչ մի մանկապարտեզ չսարքեիր, Արցախին օգնեիր, թքած ունեմ ասֆալտիդ վրա. քաղաքացին՝ Ավինյանին
Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետական» խմբակցության նախագահ, ԼՂ հարցով ուսումնասիրության խմբի ղեկավար Բրունո Ռըտայոն հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացնում է ցեղասպանության և էթնիկ զտման քաղաքականություն։
Քաղաքապետը նաև նշեց, որ այն ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, նման է ցեղապանության:
Փարիզի քաղաքապետ Հիդալգոն Գորիսում հանդիպեց Հակարիի անցակետում առևանգված Վագիֆ Խաչատրյանի դստեր հետ
Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, այդ զարգացումների մասին ես զգուշացրել էի Ֆրանսիայի իշխանություններին դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Ֆրանսիա կատարած իմ աշխատանքային այցի և հանդիպումների ժամանակ, ցավոք իմ կանխատեսումները իրականություն դարձան։
Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչներ եկել են Հայաստան իրենց աջակցությունը և բարեկամությունը հայտնելու Արցախի ժողովրդին:
Միաժամանակ Պեսկովը հորդորել է սպասել հետաքննության արդյունքներին, որը վարում է ՌԴ քննչական կոմիտեն։
Նրա խոսքով՝ հանրապետությունը համապատասխան պայմանագրեր է կնքել մի շարք երկրների հետ, բանակցություններ նախաձեռնել առանձին այլ պետությունների հետ նմանատիպ համաձայնագրեր կնքելու համար։
Զախարովայի խոսքով՝ նախարարները կքննարկեն իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես՝ Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, Անդրկովկասում, ինչպես նաև կվերլուծեն ռուս-թուրքական երկկողմ համագործակցության վիճակը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում ռազմավարական նախագծերի իրականացման համատեքստում
Արցախում հերթական արցախցին է ուշագնաց եղել հերթում։
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը օգոստոսի 29-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ սեպտեմբերի 1-ին մեկնարկելիք նոր ուսումնական տարվան ընդառաջ:
«Պարզապես պետք է կատարել պայմանավորվածությունները: Հենց դա էլ երաշխիքը կլինի: Պատասխանը շատ պարզ է: Եթե ինչ-որ բան պայմանավորվել ես, առավել ևս դա ամրագրել ես բարձր մակարդակում ստորագրությամբ, դա պետք է իրականացնել»,- այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության առաջարկը՝ ադրբեջանական տարածքում Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու և արցախյան կողմի անվտանգության երաշխիքների մասին` հատկապես Լաչինի միջանցքում վերջին օրերին գրանցված միջադեպերի ֆոնին։