
Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 44-ամյա Հրաչիկ Ա.-ն ձերբակալվել է

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 22-ին, ժամը 04.30-ին, Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 44-ամյա Հրաչիկ Ա.-ին, որը հուլիսի 21-ից գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: