Բաժիններ՝

Ուկրաինան համաձայն չէ երկրից հացահատիկի արտահանման ԵՄ սահմանափակմանը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները կտրականապես համաձայն չեն Լեհաստանի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Սլովակիայի պլաններին՝ սահմանափակելու Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը մինչև այս տարվա վերջ։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, պաշտոնական Կիևը կոչ է արել ԵՄ ղեկավարությանը գտնել հավասարակշռված լուծում։

Ուկրաինայի ԱԳՆ մեկնաբանության մեջ ուկրաինական հացահատիկի ներկրման արգելքը մինչև 2023 թվականի վերջը երկարաձգելու վերաբերյալ ասվում է, որ Կիևի համար կտրականապես անընդունելի են առևտրային սահմանափակումները։ Սեպտեմբերի 15-ին լրանում է Եվրահանձնաժողովի կողմից սահմանված արգելքի ժամկետը։ Կիևում չեն ընդունել նաև եվրոպական երկրներ ներմուծման նպատակով արգելված ապրանքների ցանկում ուկրաինական այլ ապրանքատեսակներ ներառելու որոշումը։

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նման միակողմանի սահմանափակումները չեն համապատասխանում Ուկրաինայի և ԵՄ-ի միջև «ասոցացման համաձայնագրի էությանը», ինչպես նաև ԵՄ միասնական շուկայի սկզբունքներին և նորմերին։ Նախարարությունը ԵՄ ղեկավարությանը հորդորել է հավասարակշռված լուծում գտնել։ Կիևը կոչ է արել եվրոպական բյուջեի համապատասխան հոդվածներով մեծածավալ ֆինանսավորում ստացող երկրներին միանալ՝ ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս