Եթե ՀՀ իշխանությունը սոցիալական բնույթի սահմանափակ օժանդակությունից բացի քաղաքական, անվտանգային հարցերում ներգրավածություն չապահովի, ապա իրադրությունը շատ արագ քաոսի կվերածվի. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի պետնախարարը լայվի միջոցով անդրադարձել է Արցախում ստեղծված ծանր իրավիճակին և այդ համատեքստում ընդգծել, որ Արցախի համար խնդիրներն էլ ավելի են բարդանալու, մարտահրավերները կարող են դառնալ նույնիսկ անհաղթահարելի կամ դժվար հաղթահարելի, եթե ՀՀ-ն չցուցաբերի անհրաժեշտ քաղաքական, ռազմաքաղաքական, իրավակաքաղաքական, տնտեսական, սոցիալական, անգամ հոգեբանական աջակցություն:

Առաջին հայացքից ակնհայտ ճշմարտություն է ասվում, որի մասին շատերս խոսում ենք, սակայն կարևոր է, որ սա հնչում է Արցախից ու հիմնական պատասխանատուներից մեկի կողմից:

Հայաստանի իշխանությունն Արցախի հարցում ստեղծված աղետալի վիճակի համար մեղավոր է ոչ միայն նրա համար, որ իր քաղաքական կուրսն է բերել և նման ծանր հանգրվանի հասցրել, այլ նրա, որ այդքանից հետո շարունակում է պնդել իր կործանարար դիրքորոշումը:

Արցախի ներքին ռեսուրսներն անսպառ չեն և եթե ՀՀ իշխանությունը սոցիալական բնույթի սահմանափակ օժանդակությունից բացի քաղաքական, անվտանգային հարցերում ներգրավածություն չապահովի, ապա իրադրությունը շատ արագ քաոսի կվերածվի:

Սա ՀՀ իշխանությունը լավ հասկանում է, բայց անում է ճիշտ հակառակը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031