«Այսօր Սորոսի «աշակերտները» թիրախավորել են ամենասուրբ բանը՝ ռուսների և հայերի միջև բարեկամությունը, միջանձնային հարաբերությունները, հազարամյա կապերը, երբ դեռ չկային պետություններ, չկային տեղեկատվական ուղիներ և կապեր,- ասաց Վիկտոր Կրիվոպուսկովը, ապա նկատեց,- Եկեք մտածենք Փաշինյանի կողմից հնչած խոսքերի մասին, թե նա նույնիսկ գիշերը երազում է տեսնում, որ Ռուսաստանը հեռացել է: Չի ստացվի. հայից հնարավոր չէ սիրտը պոկել»:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին, ով այսօր վաղ առավոտյան ժամանել էր Մոսկվայից «Աերոֆլոտ» չվերթով, թույլ չեն տվել հատել սահմանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության Տելեգրամ-ալիքը: