Նա կարեւորել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցում միջազգային մեխանիզմների ներգրավման անհրաժեշտությունը եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության ակտիվ քննարկումները:
Կատարվում է նախաքննություն:
Ադրբեջանական զինուժն օգոստոսի 22- ին ժամը 12:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ’ կիրառելով հրաձգային զենք։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Աթենքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի ազատ մուտքը ԵՄ երկրների շուկաներ։ Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի տնային հանդիպումները կանցկացնի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Փոխանակ մեզ հասանելի մեթոդներով հակազդենք ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի հերթական ստոր քայլին՝ պնդելով և ապացուցելով, որ ադրբեջանական լրատվամիջոցը 17-ամյա երեխայի հոգեկան անձեռնմխելիության, պատվի և արժանապատվության նկատմամբ ապօրինի միջամտությամբ նկարահանված տեսանյութն օգտագործում է աշխարհին հերթական կեղծիքը մատուցելու համար, մենք ենք տրվում այդ մանիպուլյացիային՝ վիրավորելով կամ անտեղի թիրախավորելով մեր հայրենակցին՝ մեր հարազատին։
Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը իր շնորհանդեսին նվիրված ասուլիսում խոսել է իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբ տեղափոխվելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իսպանական ակումբը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն օգոստոսի 22-ին ընդունել է Հյուպատոսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռենա Բիթերին:
Հունաստանի հյուսիսում, որտեղ վերջին 4 օրերի ընթացքում անտառային հրդեհներ էին մոլեգնում, 18 մարդու մարմին է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով հրշեջ ծառայության հաղորդագրությունը։
Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի բրոնզե արձանը տեղադրվում է մարզահամերգային համալիրի դիմաց։
Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարության որոշումը՝ Վարշավային ամերիկյան 96 AH-64E Apache ուղղաթիռների վաճառքը հաստատելու մասին։ Այս մասին տեղեկացնում է PAP գործակալությունը։
Վրացի փրկարարները սողանքի հետևանքով զոհված ևս մեկ մարդու մարմին են հայտնաբերել բարձրլեռնային Ռաչայի երկրամասի Շովի հանգստավայրում։ Տարերքի զոհերի ընդհանուր թիվը հասել է 29-ի: Այս մասին հաղորդել է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևան» ակումբը մեկնել է Կիպրոս, որտեղ կմասնակցի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի մրցաշարին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Հայաստանի ներկայացուցիչ Խորեն Ծատուրյանը ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել Դուբայում ընթացող պարածանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում։
Սեպտեմբերի 2-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում․ Արցախի պայքարը բոլորիս պայքարն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Հայ բռնցքամարտիկներն ուսանողական սպորտի աշխարհի առաջնությունում աչքի են ընկել մեկնարկային հաջող մրցելույթներով։
Իրաքի նավթի նախարար Հայյան Աբդուլղանին մեկնել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ բանակցություններ վարելու Իրաքյան Քուրդիստանից Ջեյհան նավահանգիստ նավթի արտահանման վերականգնման շուրջ։ Նախարար Աբդուլղանիի պաշտոնական այցը նախատեսվում է տևել 2 օր։
254-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ 8 ամիս տևող շրջափակման արդյունքում Արցախն ու արցախահայությունը հայտնվել են ծայրահեղ ծանր պայմաններում, նրանց սպառնում է ցեղասպանություն։
Նշվում է, որ ըստ Al Arabiya հեռուստաալիքի աղբյուրների՝ զինյալներն արգելափակել են քաղաք տանող բոլոր ճանապարհները։ Տեղեկատվություն չկա, թե որ կազմակերպությանն են պատկանում արմատականները։
Ակտիվ դիվանագիտությունը և նոր, աշխարհաքաղաքական հնարավորությունների որոնումը եղել և մնում է յուրաքանչյուր պետության անվտանգության համալիր համակարգի ստեղծման հիմքը։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Սակայն պետք չէ լինել քաղաքագետ հասկանալու համար, որ ներկայիս հայկական իշխանության գործողությունները (ավելի ճիշտ խայտառակ անգործությունը) արտաքին անվտանգության ապահովման առումով խիստ նվազեցրել են մեր երկրի ներուժը անվտանգության բազմամակարդակ համակարգի ձևավորման գործում, ինչը բնականաբար խիստ ձեռնտու է Թուրքիային և Ադրբեջանին։
Առնվազն 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսած՝ այն, ինչով զբաղվել է Արայիկն Արցախում, ունի շատ հստակ ձևակերպում. мародерство։
Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին: Այս մասին հայտնում են Արցախի Ազգային Ժողովից։
Օգոստոսի 25-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնելու է Ուկրաինա: Ըստ թուրքական լրատվամիջոցների` այցի օրակարգում լինելու են հացահատիկի միջանցքի հետ կապված հարցերը:
Լինելով Արցախի Հանրապետության քաղաքացի և Ազգային ժողովի նախագահ՝ միշտ պայքարել եմ Արցախի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և ուժային կառույցների ՝որպես պետականության հիմք ներկայացնող ինստիտուտների կայացման ու հզորացման համար:
Մոսկվա-գետում՝ Զարյադյեի շրջանում, 8 մարդու դի է հայտնաբերվել։ Այս մասին հայնում է ՌԻԱ Նովոստին։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ներկայացրել է Mohajer-10 անօդաչու թռչող սարքը, որն ունի 7 կիլոմետր բարձրությամբ և 2 հազար կիլոմետր գործողության շառավղով 24 ժամ անընդմեջ թռչելու կարողություն։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։
Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը: Տեղեկությունը տարածել էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
Նիկոլ Փաշինյանը ողջունել է Բելգիայի կառավարության՝ Հայաստանում դեսպանություն բացելու որոշումը, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ու մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը:
Ֆրանսիայի Նիմ քաղաքում փոխհրաձգության ժամանակ 10-ամյա երեխա է զոհվել։ Փոխհրաձգությունը, ենթադրաբար, տեղի է ունեցել թմրավաճառների միջև։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի իր էջում: