Բաժիններ՝

Հայաստանը պարածանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում չեմպիոն ունի

Հայաստանի ներկայացուցիչ Խորեն Ծատուրյանը ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել Դուբայում ընթացող պարածանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի պարալիմպիկ ազգային կոմիտեն, 49 կգ քաշային կարգում հայ մարզիկն առաջին տեղն է գրավել ընդհանուր բարձրացրած քաշերի հաշվարկով, իսկ լավագույն բարձրացրած քաշ հաշվարկով երկրորդն էր։

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Բաբայանը գրավել է 4-րդ տեղը։

Օգոստոսի 23-ին հայ մարզիկները կմասնակցեն մեծահասակների աշխարհի առաջնությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031