Բաժիններ՝

Հունաստանի անտառային հրդեհների շրջանում 18 մարդու մարմին է հայտնաբերվել

Հունաստանի հյուսիսում, որտեղ վերջին 4 օրերի ընթացքում անտառային հրդեհներ էին մոլեգնում, 18 մարդու մարմին է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով հրշեջ ծառայության հաղորդագրությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածները կարող են ներգաղթյալներ լինել։ Դադիայի անտառ են ուղարկվել դատաբժշկական փորձագետ և մասնագետների խումբ։

Հունաստանի հյուսիս-արևելքում գտնվող Էվրոսի շրջանը՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու, մեծապես տուժել է անտառային հրդեհներից։ Կրակը հասել է նաև շրջանի մայրաքաղաք Ալեքսանդրուպոլիս, որտեղ հիվանդանոցից հիվանդներին ստիպված են եղել տարհանել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031