Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը մեկնել է Կիպրոս՝ մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղերին
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևան» ակումբը մեկնել է Կիպրոս, որտեղ կմասնակցի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի մրցաշարին։
Հայաստանի չեմպիոնն ընդգրկված է G խմբում, որտեղ կմրցի Կիպրոսի «ԱԵԼ Լիմասոլի» (օգոստոսի 23), շվեյցարական «Միներվայի» (օգոստոսի 24) և Սան Մարինոն ներկայացնող «Ֆիորենտինոյի» (օգոստոսի 26) հետ: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն խմբերի հաղթողները։
«Հաշվի առնելով, որ այս սեզոնին շատ հայրենակիցներ հանգստանում են Կիպրոսում, ուրախ կլինենք տեսնել Ձեր աջակցությունը Հայաստանի չեմպիոնին՝ առաջիկա հանդիպումների ընթացքում։ Սպասեք լավ նորությունների Լիմասոլից»,- ասված է «Երևան» ակումբի հաղորդագրության մեջ։