Բաժիններ՝

Թրամփին մեղադրել են Ջորջիա նահանգում ընտրությունների արդյունքները տապալելու փորձի մեջ

ԱՄՆ Ջորջիա նահանգում երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել են 2020 թ.-ի ընտրությունների արդյունքները տապալելու փորձերի մեջ: Այս մասին հաղորդում է  BBC-ն:

Թրամփի հետ միասին մեղադրանք է առաջադրվել ևս 18 հոգու, այդ թվում՝ նրա փաստաբաններին, ինչպես նաև Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավարին: Մեղադրական փաստաթուղթը բաղկացած է 41 կետից, որոնք ներառում են կեղծ հայտարարություններ և գրություններ, կեղծիք, կեղծ փաստաթղթերի ներկայացում, վկաների վրա ներգործություն, դավադրություն պետությանը խաբելու նպատակով, գողություն և սուտ վկայություն և այլն:

Այս տարի Սպիտակ տան նախկին ղեկավարին քրեական մեղադրանք է առաջադրվում արդեն չորրորդ անգամ: Թրամփը հերքում է իր հանդեպ բոլոր մեղադրանքները:

Դոնալդ Թրամփն առաջադրել է իր թեկնածությունը Հանրապետական կուսակցությունից նախագահական ընտրարշվին մասնակցելու համար: Ըստ նախկին նախագահի՝ իր հանդեպ մեղադրանքները քաղաքական ենթատեքստ ունեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, օգոստոսի սկզբին Թրամփին մեղադրանք է առաջադրվել 2020 թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու փորձի առնչությամբ: Իսկ սրան նախորդող մյուս երկու գործերի շրջանակներում Թրամփին մեղադրում են գաղտնի փաստաթղթերի հետ վարվելու կանոնների խախտման և պոռնո աստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու նպատակով նրան վճարելու և դրա պատճառով գործարար հաշվետվությունները կեղծելու մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս