«Հուսով եմ, մի օր մարդիկ կհասկանան, որ Նիկոլն Արցախը տալիս է թուրքին, որպեսզի հետո Հայաստանն էլ տա». Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբույան իր էջում գրել է․ «Ի՞նչ է նշանակում «…ՄԵՆՔ ՄՏՆՈւՄ ԵՆՔ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻ ՇՐՋԱՓՈւԼ, ՈՐՏԵՂ ՊԵՏՈւԹՅՈւՆ ՈւՆԵՆԱԼՈւ ՄԵՐ ԿԱՄՔԸ ՊԻՏԻ ՄՆԱ ԱՆՍԱՍԱՆ»: Սա Հայաստանի Հանրապետությանը և նրա յուրաքանչյուր քաղաքացուն սպառնացող պաշտոնական ահազանգ է:
Սա Նիկոլի երեկվա` օգոստոսի 5-ի «տոնական» ելույթի ահազանգն էր, որը կորավ ստամոքսով և շոուներով խաբված ամբոխի խրախճանքում: Տրվել է Հայաստանի պետականությունը կազմաքանդելու նոր փուլի մեկնարկը: Վերհիշենք` թե ի՞նչ և ինչպե՞ս է եղել մինչ այս. քաղաքականության մեջ պատահական ոչինչ չի լինում:
2018թ. մարտի 31-ին` «ՔԱ´ՅԼ ԱՐԱ, ՄԵՐԺԻՐ ՍԵՐԺԻն» ազդանշանով, Գյումրից սկիզբ առավ Արցախի և արցախահայության ճակատագիրը կործանող նիկոլա-թուրքական «քայլերթը»: Այն դարձավ համայն հայությանը խաբելու, ազգային նպատակներից շեղելու, հայրենիքի համար կյանքը զոհաբերածների պայքարը` ստամոքսով ապրողների աբիժնիկությամբ փոխարինելու սկիզբ:
2018թ. նոյեմբերի 26-ին, Արցախյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանի միջոցով (վստահ եմ, որ նրա կերպարը հատուկ են ընտրել) նիկոլական խունտան Երևանում հայտարարում է, որ «ՀԵՂԱՓՈԽՈւԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԿԸ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ էՐ, ՔԱՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԸ»: Այսպես կոտրվում և ոտատակ են տալիս դարերով պետականություն երազած, ցեղասպանված և հայրենազրկված ժողովրդի արցախյան միակ հաղթական ոգին:
Սասունը փաստացի ասում էր, որ փողոց փակող սորոսածին բոսյակների գործն ավելի կարևոր էր, քան հայրենիքի համար նահատակված կամ կռված տղերքինը: Տարօրինակ է, որ ԵԿՄ-ում բացատրություն չեն պահանջել այդ վիրավորական ու արատավորող հայտարարության համար:
2019թ. օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում, համահայկական խաղերի առթիվ կազմակերպված հանրահավաքի ժամանակ, Նիկոլի կողմից հնչեց` «ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԷԵՎ ՎԵ´ՐՋ» ականջահաճո բառերը, որով դրվեց մոտալուտ պատերազմի լեգիտիմացման իրավա-քաղաքական հիմքերը: Այն դարձավ պատերազմի հրավեր և խաղաղ բանակցությունների ավարտ:
2020թ. սեպտեմբերի 27, 44-օրյա պատերազմի մեկնարկից մի քանի ժամ հետո, ԱԺ դահլիճում Նիկոլը հայտարարում է` «ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ, ՄԵՆՔ ՄԵԶ ՊԱՐՏՎԱԾ ՉԵ´ՆՔ ՀԱՄԱՐԵԼՈւ»: Այն դարձավ հրահրված պատերազմի պլանավորված պարտության առաջին ազդանշանը: Այսպես սկսվեց Հայրենիքը փաստացի հանձնելու գործընթացը:
2020թ. նոյեմբերի 10-ին, ժողովրդի վրեժից խուսափած և բունկերում թաքնված Նիկոլը հայտարարում է. «ԵԿԵԼ Է ՔԱՂԱՔԱՑՈւ ՎՐԵԺԻ ԺԱՄԱՆԱԿԸ»: Թողնենք մի կողմ, որ այս բառերի համար ոստիկանությունը գործ կհարուցեր հասարակ քաղաքացու վրա: Այս հայտարարությամբ Նիկոլի «իշխանության» տերերը հայտարարում էին, որ հայ ժողովրդի հետ հաշիվները դեռ մաքրված չեն: Որ դեռ բազմաթիվ տարածքներ պետք է տրվեն Ադրբեջանին: Հիշեք, թե պատերազմից հետո բունկերից «վրեժի» կոչ անող Նիկոլը, հենց այդ քաղաքացու ստամոքսից սկսվող ուղեղի բթացման միջոցով, որքան հող, բարձունքներ, դիրքեր ու ճանապարհներ հանձնեց թշնամուն:
Անորոշ դեմքով, անսեռ, անհասցե ու անհայրենիք «քաղաքացին» վրեժ լուծեց Հայրենիք, տուն, տեղ, խիղճ, ոգի և պատիվ ունեցող միլիոնավոր հայորդիներից:
2022թ. հոկտեմբերից սկսած, մի քանի անգամ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, 2023թ. մայիսին 24-ին, Աժ դահլիճում Նիկոլը բացեց ևս մի շատ վտանգավոր ու կործանարար թեզ. «ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՊՐՈւՄ ԵՆՔ ՄԻ ՎԱՅՐՈւՄ, ՈՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԿԱՅԱԿՆԸ ՉՈւՆԵՆՔ»: Սա արդեն նիկոլականների կողմից Արցախը հանձնելու և լավ ապրելու մասին չէ: Սա արդեն հայկական պետականությունն ու հայոց հայրենիքի գոյությունը կասկածի տակ դնելու մասին է:
Երեկ Գյումրիում Նիկոլն ըստ էության ազդարարեց, որ Հայաստանի պետականությունը վտանգի տակ է: Այդ մասին նա ակնարկել էր նաև հուլիսի 25-ի իր տխրահռչակ ասուլիսում:
Հ.Գ.
«ԱՐՑԱԽԸ ՏԱՆՔ, ՈՐ ԱՊՐԵՆՔ» գաղափարով ապրող նիկոլականները պետք է հասկանան մի շատ կարևոր բան: Նրանք չեն կարող Արցախը թշնամուն տալ: Նիկոլականները թող մտածեն, թե ի՞նչ էր ասում Նիկոլը երեկ Գյումրիում: Էդ ու՞մ պետականությանն է վտանգ սպառնում, որ Նիկոլը կոչ է անում անսասան պահել կամքը:
Հուսով եմ, մի օր մարդիկ կհասկանան, որ Նիկոլն Արցախը տալիս է թուրքին, որպեսզի հետո Հայաստանն էլ տա: Եվ դարի այդ դավադրությունը նա անում է նիկոլականների ձեռքերով»: