Բաժիններ՝

Բուֆոնը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Այս մասին 45-ամյա ֆուտբոլիստը հայտնել է իր սոցցանցային էջերում ու տեսանյութ հրապարակել։

2006 թվականի աշխարհի չեմպիոնը գրել է․ «Այստեղ ավարտվում է: Դուք ինձ տվեցիք ամեն ինչ: Ես ձեզ ամեն ինչ տվեցի: Մենք միասին հաղթեցինք»։

Բուֆոնի պայմանագիրը «Պարմայի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։ Sky Sport-ը հայտնել է, որ ֆուտբոլիստի ներկայացուցիչը կհանդիպի ակումբի ղեկավարության հետ պայմանագրի վաղաժամ խզման հարցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031