2․5 միլիարդ դրամից ավել լրացուցիչ գումար՝ Զինված ուժերի կարիքների բավարարման համար

Կառավարությունը որոշեց վերաբաշխում կատարել և Պաշտպանության նախարարությանը հատկացնել լրացուցիչ ավելի քան 2․5 միլիարդ դրամ։

Համապատասխան որոշման նախագիծը, որը կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում էր, ստացավ հավանություն:

Նախագծի հիմնավորումներում ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով անհրաժեշտություն է առաջացել 2023թ-ի պետական բյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանն ուղղել 2,521,948.1 հազար դրամ:

Որոշման նախագծով նախատեսվում է կատարել վերաբաշխում, որն ուղղվելու է ՀՀ ԶՈՒ կարիքների բավարարմանը:

Տեսանյութեր

Լրահոս