Հայաստանից Արցախ է ուղարկվում առաջին անհրաժեշտության սննդամթերքով բեռնված 19 բեռնատար

Հայաստանը 400 տոննայի չափով հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

Դեկտեմբերի 12-ից սկսած՝ շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն էլ ավելի է խորանում՝ հատկապես հունիսի 15-ից ԼՂ հումանիտար մատակարարումների լիակատար արգելափակման պայմաններում:

«Որոշում է կայացվել, որ պետք է 400 տոննայի չափով հումանիտար աջակցություն ցուցաբերվի՝ սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ: Դիմել ենք ՌԴ խաղաղապահ ուժերին՝ հումանիտար աջակցություն Լեռնային Ղարաբաղ առաքելու նպատակով»,-ասաց Սարգսյանը:

Հայաստանից Արցախ է ուղարկվում 19 բեռնատար՝ բեռնված առաջին անհրաժեշտության սննդամթերքով՝ ալյուր, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն և այլն:

Սարգսյանը հույս հայտնեց, որ հումանիտար բնույթի ապրանքների տեղափոխման հետ կապված խնդիր չի առաջանա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31