Բաժիններ՝

Ինչպես ճիշտ արևայրուք ընդունել. մասնագետի խորհուրդները

Առողջ և գեղեցիկ արևայրուք ստանալու համար արևային լոգանքի համար ճիշտ ժամանակ պիտի ընտրել և մաշկը ճիշտ խնամել։ Այս մասին ասել է մաշկաբան Ստանիսլավ Արկաննիկովը։

Մասնագետն ընդգծել է, որ ժամանակի ճիշտ ընտրությունը հիմնական պայմանն է, որը թույլ է տալիս գեղեցիկ արևայրուք ունենալ առանց առողջության համար բացասական հետևանքների։

Արկաննիկովի խոսքով` արևը մաշկին օգտակար է միայն առավոտյան և երեկոյան ժամերին։ Պետք չէ մոռանալ, որ արևայրուքը օրգանիզմի պաշտպանական արձագանքն է ուլտրամանուշակագույն ճառագայթներին։

«Կատարյալ ժամանակ է արևածագից մինչև ժամը 11-ն ընկած ժամանակահատվածը։ Երեկոյան արևայրուքն ավելի լավ է ընդունել ժամը 5-ից հետո։ Նշված ժամանակահատվածներում արևից վառվելու վտանգ գրեթե չկա», – ասել է Արկաննիկովը։

Նա զգուշացրել է, որ ցերեկային ժամերին արևը մաշկի համար վտանգավոր է դառնում։

«Եթե ստիպված եք կեսօրին գտնվել արևի տակ, անհրաժեշտ է արևապաշտպան քսուկ քսել մարմնին։ Սա աքսիոմ է», – ընդգծել է նա։
Երկրորդ կանոնը վերաբերում է մաշկի խնամքին, քանի որ այն կարող է թեփոտվել և պոկվել, եթե արևայրուքից հետո հատուկ դեղամիջոցներ և կոսմետիկ միջոցներ չօգտագործեք։

«Արևայրուքից հետո անպայման մաշկին պետք է քսել խոնավեցնող և սնուցող քսուկ։ Դա կարող է լինել սովորական կրեմ բորբոքումների և այրվածքների դեմ, կամ արևայրուքից հետո օգտագործվող հատուկ կոսմետիկ լոսյոն», – խորհուրդ է տվել Արկաննիկովը։

Մասնագետը նշել է, որ այդ դեպքում մաշկը, եթե նույնիսկ մի փոքր այրվի, չի թեփոտվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս