
Գրիգոր Փ.-ն Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռով վերադարձել և ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 20-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռով վերադարձել և ոստիկանության Մուշի բաժին է ներկայացվել 29-ամյա Գրիգոր Փ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 20-ից Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: