Բաժիններ՝

Ճապոնացիները ցույց տվեցին ապագայի քաղաքը՝ ջրի վրա

Դոգենը լողալու է օվկիանոսների ջրերում. Հսկայական կառույցն էլեկտրաէներգիա, սնունդ և ջուր կտրամադրի մինչև 40,000 բնակչի:

Ճապոնական N-Ark ընկերությունը բացահայտել է հավակնոտ լողացող քաղաք կառուցելու ծրագրերը: Այն ստացել է Dogen (Դոգեն քաղաք) անվանումը, գրում է New Atlas-ը։

Դոգենը բարձրությունից նման է 4 կմ տրամագծով շրջանագծի, որի ներսում կան տարբեր երկարացումներ։ Կլոր ձևն ընտրվել է մի պատճառով. ճարտարապետներն ասում են, որ այն կարող է դիմակայել եղանակային կոշտ պայմաններին, ներառյալ՝ ցունամիին:

Ծրագիրը մոտավորապես բաժանվելու է երեք առանձին ոլորտների.

Բնակելի օղակ, որը ներառում է հիմնական բնակելի տարածքը,

Ստորջրյա տվյալների կենտրոն, որը, բնականաբար, կհովացվի ծովով և կպարունակի քաղաքային կառավարման կենտրոններ և բժշկական հետազոտական լաբորատորիաներ,

Լողացող կղզիներ՝ օղակաձև կառուցվածքով ստեղծված արհեստական ծոցի ներսում։

Դոգենը կկառուցի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները 10000 մշտական բնակիչների և մինչև 30000 զբոսաշրջիկների կյանքի համար։ Կլինեն դպրոցներ, գրասենյակներ, հիվանդանոցներ, հյուրանոցներ, սպորտային հրապարակներ, այգիներ, մարզադաշտեր և այլն։ Նրանք նույնիսկ գրում են հրթիռների տեղափոխման արձակման ու վայրէջքի վայրերի մասին։

N-Ark-ը հաշվարկել է, որ Դոգենի բնակիչները տարեկան կսպառեն մոտ 2 միլիոն լիտր ջուր, կուտեն գրեթե 7000 տոննա սնունդ և կօգտագործեն 22,265,000 կՎտ էլեկտրաէներգիա։ Այս բոլոր կարիքները բավարարելը, անշուշտ, մարտահրավեր կլինի: Թե կոնկրետ ինչպես է դա իրականացվելու, հայտնի չէ։

Ապագայի քաղաքի շինարարությունը նախատեսվում է սկսել 2030 թվականին, սակայն նախ պետք է դրա համար տեղ ընտրել։ Մինչ այժմ դա չի արվել։

Հսկա լուսնի և կրիայի քաղաքը. 10 ճարտարապետական տարօրինակություններ

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս