Արցախի նախագահին կհրավիրենք հանձնաժողով. Ջալալ Հարությունյանին էլ՝ ավելի ուշ. Անդրանիկ Քոչարյան

Այսօր ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ պատրաստվում են հանձնաժողով հրավիրել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:

«Նիկոլ Փաշինյանից հետո կրկին կարևոր պաշտոնյաներ պետք է գան, կարող եմ ասել՝ Արցախի նախագահին ենք պատրաստվում հրավիրել հանձնաժողով։ Պաշտպանության բանակի հրամանատարի հրավերը պարզապես փոխեցինք, կուզեի, որ Ջալալ Հարությունյանը գար մի քիչ ավելի ուշ»։

Նշենք, որ այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում ներկայացրեց, թե ինչու է հայկական կողմը պարտվել պատերազմում, և այդ պարտությունը կանխելու համար ինչ է փորձել անել ինքն ու իր գլխավորած իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը ելույթի ավարտին պատրաստակամություն հայտնեց հրապարակավ պատասխանել նաև նիստին ներկա պատգամավորների բոլոր հարցերին, իհարկե, դրանց հրապարակայնությունը թողնելով թույլատրելիության սահմաններում: Ի վերջո, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հարցուպատասխանին կանդրադառնան մեկ այլ օր՝ հունիսի 27-ին։

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս